Կայացել է պարեկների դասընթացավարների ընտրության չորրորդ հոսքի բաց մրցույթը 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

նգն

ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկել է պարեկների չորրորդ հոսքի ուսուցումն իրականացնող դասընթացավարների ընտրության բաց մրցույթը։ 

Մարտի 17-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկել է դասընթացավարների ընտրության բաց մրցույթը: Մրցույթը հաջողությամբ հաղթահարած դասընթացավարներն անցկացնելու են պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով սովորողների չորրորդ հոսքի ուսուցումը։ Մրցույթի անցկացման համար կազմվել է հանձնաժողով, որը դասընթացավարների ընտրության գործընթացն իրականացնելու է մինչև մարտի 31-ը:

նգն

Դասընթացավարների ընտրության գործընթացի ավարտից հետո հանձնաժողովն ամփոփելու է տվյալները, և մասնակից թեկնածուներին իրազեկելու արդյունքի մասին:

--00—ՍՊ