Հայաստանում շինարարության շուկայի ծավալը 2022 թվականին հասել է 1,4 մլրդ դոլարի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

շինարարություն

Հայաստանի շինարարության ոլորտում 2022 թվականի ընթացքում նկատելի աճ է գրանցվել՝ շուկայի ծավալը կազմել է շուրջ 541 մլրդ դրամ։ 

Այդ մասին 24news-ը տեղեկանում է վիճակագրական տվյալներից։

2022 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանում շինարարության ծավալն աճել է 12,5% - ով՝ գերազանցելով 541,1 մլրդ դրամը։ Այդ գումարից շուրջ 147,2 մլրդ դրամի ծրագրերն իրականացվել են պետական բյուջեի միջոցների հաշվին, շուրջ 103 մլրդ դրամը՝ բնակչության, 37 մլրդ դրամը՝ միջազգային վարկերի հաշվին։ 

 --00—ՍՊ