Առողջապահության որակը առողջապահական համակարգի ռազմավարական կարևորագույն ուղղություններից է․ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

742c9871-3a82-4683-b33e-e52c6619ae5f.jpg

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կատարի պետության հանրային առողջության նախարար Հանան բինթ Մուհամմադ Ալ-Քուվարիի հրավերով գտնվում է Դոհայում:

«Մասնակցել եմ Միջին Արևելքի առողջապահության ոլորտում որակի և անվտանգության ֆորումին:

Ուրախ եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորվում է սերտ համագործակցություն առողջապահության ոլորտում: Շարունակելու ենք գործակցությունը մասնագետների վերապատրաստման, փորձի փոխանակման և այլ ուղղություններով:

Առողջապահության որակի ու պացիետների ապահովությունը մեր առողջապահական համակարգի ռազմավարական կարևորագույն ուղղություններից են, և այս առումով շատ հետաքրքիր էր լսել Կատարի փորձը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։

--00—ԶՀ