Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն Ստրասբուրգում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

l-0x328wh-2048x1193z-0.3838

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանի և ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանի նախաձեռնությամբ այսօր անցկացվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն։

Միջոցառմանը մասնակցել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ տիկին Շիոֆրա Օ՛Լիրին, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների դեսպաններ, ՄԻԵԴ-ի դատավորները և այլ հրավիրյալներ։

Ներկաներին ուղղված բացման խոսքում Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահության չորս տարիների ընթացքում Հայաստանը մեծ եռանդով կյանքի է կոչել Ֆրանկոֆոնիայի արժեքներն առաջ մղելու իր հանձնառությունը՝ ի նպաստ մշակութային բազմազանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների խրախուսման և վճռական է այս ուղղությամբ ջանքերը շարունակելու հարցում։

Դեսպան Արման Խաչատրյանն ընդգծել է նաև ԵԽ-ի և ՖՄԿ-ի միջև համագործակցության ամրապնդման մասին համատեղ հռչակագիրը կյանքի կոչելու հարցում Հայաստանի կողմից տարվող աշխատանքները:

Ողջունելով միջոցառման պատվավոր հյուր, ՄԻԵԴ-ի նախագահ, տիկին Շիոֆրա Օ՛Լիրիին՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ՄԻԵԴ-ի գործունեությանը և վերջինիս աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագահ Օ՛Լիրիի ջանքերին:

Միջոցառման բացմանը ելույթներով հանդես են եկել նաև ՄԻԵԴ-ի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրին, Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանը և Ֆրանսիայի դատավոր Մատիաս Գիմառը։

--00—ՅՄ