Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

00-12

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արթուր Նահապետյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի մարտի 15-ի ԲԴԽ-32-Ո-103 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արթուր Նահապետյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր»,- ասված է հրամանագրում։

--00—ՅՄ