Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

4280ed08-11e4-4c92-9ae5-5e6adfb32fd3.jpg

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Մոսկվա: Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում Մոսկվայի ժամանակով ժամը 12:59-ին (Երևանի ժամանակով 13:59-ին): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС-ի թղթակիցը:
Ավելի վաղ ТАСС-ը հայտնել էր, որ քան 50 մեքենաներ և միկրոավտոբուսներ են սպասում Չինաստանի նախագահի և նրա պատվիրակության ժամանմանը։

Ինչպես լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շփումը կսկսեն այսօր օրվա երկրորդ կեսին: Պեսկովը պարզաբանել է, որ ղեկավարները կանցկացնեն առանձնազրույց, որը կշարունակվի ոչ պաշտոնական ճաշկերույթով:

«Այսօր կլինի Պուտինի և Սի Ծինփինի ոչ պաշտոնական, բայց ուղղակի և շատ կարևոր շփումը», - հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մարտի 20-ից 22-ը պետական ​​այցով կժամանի Ռուսաստան։ Դա կլինի առաջին երկիրը, որը Չինաստանի ղեկավարն այցելում է մարտի 10-ին Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (Խորհրդարանի) կողմից երրորդ ժամկետով վերընտրվելուց հետո:

--00—ԶՀ