Հրանտ-Լեոն Ռանոսը չի կարողանա մասնակցել Թուրքիայի դեմ խաղին․ փաստաթղթերը դեռ պատրաստ չեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

ռանոս

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը չի կարողանա մասնակցել Թուրքիայի դեմ կայանալիք խաղին, քանի որ նրա փաստաթղթերը դեռևս պատրաստ չեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է մարզական լրագրող Սուրեն Մելիքսեթյանը։

«Ըստ ներկայիս տեղեկության` արդեն Կիպրոսի դեմ խաղին Ռանոսը խաղալու հնարավորություն կունենա»,- գրել է Մելիքսեթյանը:

Հրանտ-Լեոն Ռանոսը ծնվել է Գերմանիայի Հանովեր քաղաքի արվարձանային Գեհրդեն քաղաքում։ Տարբեր տարիներին հանդես է եկել գերմանական «Բենիգսենի», «Հանովերի», Դորտմունդի «Բորուսիայի» պատանեկան թիմերում։ Ռանոսը «Բավարիայի» երկրորդ թիմի կազմում մասնակցել է Բավարիայի ռեգիոնալ լիգայի առաջնությանը, դարձել է 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

--00—ԼՄ