ԿԳՄՍՆ-ում քննարկվել է հուշարձանների նորոգմանն առնչվող 7 նախագիծ, 5-ը հավանության է արժանացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

1

ԿԳՄՍՆ-ում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի երկրորդ նիստը: Նիստում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագծեր:

Գիտամեթոդական խորհրդի 16 անդամից նիստին ներկա են եղել 14-ը: Քննարկված հարցերից են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակի» այգու հուշարձանի և հարակից տարածքի բարեկարգման, Երևան քաղաքի Արամի փողոցի 54 հասցեում գտնվող հանրապետական նշանակության հուշարձան-շենքի ամրակայման, վերականգնման, փոփոխման և կցակառույցի վերակառուցման, Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան գյուղի մատուռի վերականգնման ու տարածքի բարեկարգման և այլ նախագծեր:

Նիստում քննարկված հարցերից երկուսը քվեարկությամբ մերժվել են, հինգը՝ որոշակի վերապահումներով արժանացել հավանության:

Լուսանկրաները՝ այստեղ։

--00—ԼՄ