ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Կոտլետի արտադրությունը համապատասխանեցվել է տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ Այդ մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ վերացվել է անհատ ձեռնարկատեր Լևոն Հովհաննիսյանին (Շիրակի մարզ, ք. Գյումրի) պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը:
Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Կոտլետ կիևյան» արտադրատեսակը համապասխանեցվել է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
--00—ԼՄ