Թուրք-ադրբեջանական տանդեմը մնում է Իրանի վրա իսրայելական հարձակման միակ իրական «խաղադրույքը»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

336781077_1315043682378625_8911801233261444471_n

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իսկ ահա այս տեղեկատվությունն իրականում լավագույնս համապատասխանում է հայկական շահերին։

Բացի այն, որ իրանա-սաուդյան հարաբերությունների սրընթաց «տաքացումը» (Չինաստանի անմիջական հովանու ներքո) կտրուկ փոխում է աշխարհաքաղաքական լանդշաֆտը տարածաշրջանում դեպի Արևմուտքի և Իսրայելի համար դաշտի նեղացումը՝ Իրանին հարվածելու սպառնալիքների լույսի ներքո, դա նաև թույլ է տալիս Իրանին ազատել շատ պատկառելի քանակությամբ ռազմա-քաղաքական ռեսուրսներ հայ-ադրբեջանական ուղու վրա իսրայելական, իսկ ավելի ճիշտ ՝ հակաիրանական ակտիվությունը կասեցնելու համար։

Կարճ ասած՝ թուրք-ադրբեջանական տանդեմը մնում է Իրանի վրա իսրայելական հարձակման միակ իրական «խաղադրույքը»։ Անշուշտ, սա նաև Պարսից ծոցի միապետությունների վերահսկման ամերիկյան քաղաքականության տոտալ ձախողումն է։  

...

Իրանի նախագահի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին հայտարարել է: Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել Ազիզը ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռաիսիին ուղղված նամակում նրան հրավիրել է պաշտոնական այցով Էր Ռիադ: Ողջունելով այս հրավերը ՝ Իբրահիմ Ռաիսին ընդգծել է համագործակցությունն ամրապնդելու Իրանի պատրաստակամությունը»։

--00—ՅՄ