Թուրքիայի նախագահի թեկնածուն խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Capture

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում նոր «փորձությունները» քիչ հավանական են, եթե իշխանության գա ընդդիմությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վեց ընդդիմադիր կուսակցությունների միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։

Նրա կարծիքով՝ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում ամենակարևոր գործոնը պետք է լինի վստահությունը․ «Անհրաժեշտ է խուսափել միմյանց ներքին գործերին միջամտությունից, իսկ ընտրությունների հետ կապված՝ չանել քայլեր և մեկնաբանություններ, որոնք տանում են այս կամ այն ​​կողմին»,-ասել է Քըլըչդարօղլուն Medya Günlüğü պորտալին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կարևոր հարևան է և «անհրաժեշտության դեպքում գործընկեր», սակայն որոշ դեպքերում Անկարայի և Մոսկվայի միջև տարաձայնություններ կան։

--00—ՅՄ