Լայպցիգում տեղի կունենա համերգ՝ նվիրված Օհան Դուրյանի 100-ամյակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

l-luJXJLs3b2

Մարտի 31-ին Լայպցիգի Գևանդհաուզ նվագախմբի մենդելսոնյան համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված Օհան Դուրյանի 100-ամյակին։

Ծրագրում՝ Գ. Ճեբոտարյան — Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար,

Ա. Բաբաջանյան — Տրիո դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար,

Յոհաննես Բրամս — 1-ին տրիոն դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար,

Կոմիտաս — Երեք մանրանկար։

--00—ՅՄ