ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Վաղը՝ մարտի 20-ին, Ռումինիայում կմեկնարկեն «Sea Shield 2023» լայնածավալ զորավարժությունները 12 երկրների ավելի քան 3000 զինվորականների, ինչպես նաև ավելի քան 30 նավերի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է «Radio Romania»-ն։
Հաղորդվում է, որ զորավարժություններին կմասնակցեն Ալբանիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Հունաստանի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների Թագավորության, Մոլդովայի, Միացյալ Նահանգների զինվորականները, որոնք շատ բարդ պայմաններում կիրականացնեն համալիր ուսումնական աշխատանքներ։
--00—ՅՄ