Մեժլում Մեժլումյանը Եվրոպայի փոխչեմպիոն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Capture

Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը 61 կգ քաշային կարգում Մեժլում Մեժլումյանը եզրափակիչում 0։10 հաշվով պարտվեց ուկրաինացի Անդրեյ Ջելեպին և վաստակեց արծաթե մեդալ, հաղորդում է «Sputnik Արմենիա»-ն։

Մեժլում Մեժլումյանը Եվրոպայի առաջնությունում իր մեկնարկային գոտեմարտն անցկացրեց որակավորման փուլում, որտեղ 10։0 հաշվով առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող Ադամ Բիբուլատովի նկատմամբ։

Նույն՝ 10։0 հաշվով հայ ըմբիշը քառորդ եզրափակիչում պարտության մատնեց մոլդովացի Դանիել Ռիտերին։

Կիսաեզրափակիչում մեր ըմբիշին դժվարին դիմակայություն էր սպասվում իտալացի Սիմոնե Պիրոդուի դեմ։ Ծանրագույն պայքարում Մեժլումյանը հաղթանակի հասավ 6։5 հաշվով։

--00—ՅՄ