ՀՀ ավտոճանապարհներին անձրևի և ձյան տեսքով տեղումներ են, որոշ հատվածներում՝ մառախուղ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

255591

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Արմավիրի, Էջմիածնի, Թալինի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Մարտունիի, Գավառի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի , Նաիրիի, Դիլիջանի, Արթիկի , Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում անձրև է տեղում, իսկ Մեղրիի լեռնանցքում՝ ձնախառն անձրև։

Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

--00—ՅՄ