Երևանում հրդեհ է բռնկվել Mercedes-ում. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

մեքենա

Երեկ՝ մարտի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի 173 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ