Բաշար Ասադը մեկնել է ԱՄԷ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

etgteg

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ, հանդիպել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ և վարչապետ, Դուբայի էմիրության կառավարիչ շեյխ Մոհամմեդ բն Ռաշիդ Ալ Մաքթումի հետ Դուբայի Ալ Մարմում նստավայրում։ Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA լրավական գործակալությունը։

Շեյխ Ալ Մաքթումը ողջունել է նախագահ Ասադի և նրան ուղեկցող պատվիրակության եղբայրական այցը և մաղթել անվտանգություն և խաղաղություն Սիրիային ու երկրի ժողովրդին։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ընդհանուր հարաբերությունները և երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները, հատկապես տնտեսական, ներդրումային և առևտրային մակարդակներում, այնպես, որ այն համապատասխանի երկու եղբայրական ժողովուրդների նկրտումներին։

--00—ՅՄ