Ֆրանսիայի ընդդիմությունն անվստահություն է հայտնել կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

bggbggb

Ընդդիմադիր խմբակցության ֆրանսիացի պատգամավորներն անվստահություն են հայտնել վարչապետ Էլիզաբեթ Բորնի կառավարությանը։ Այս մասին հայտում է BFMTV հեռուստաալիքը։

Բերտրան Պանշեի գլխավորությամբ մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված խնդրագիրը ստորագրել են 577-ից 91 պատգամավորներ՝ նույնքան էլ Ֆրանսիայի խորհրդարանի (Ազգային ժողովի) ստորին պալատի անդամներ: Անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է եղել 287 ձայն։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշել էր առանց խորհրդարանի ստորին պալատում քվեարկության ընդունել կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին օրինագիծը։ Նա հրավիրել էր Նախարարների խորհուրդ՝ օգտվելու սահմանադրական գործիքից, որը թույլ է տալիս դա անել:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին երկրում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների։ Մարին Լը Պենը Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնին կոչ է արել հրաժարական տալ։

--00—ՅՄ