Գյումրիում ավելացել է արտերկրից ժամանած ուսանողների թիվը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

1106682

Գյումրու «Պրոգրես» համալսարանի և «World directory of medical schools» միջազգային կազմակերպության համագործակցության շնորհիվ Գյումրիում ավելացել է արտերկրից ժամանած ուսանողների թիվը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հնդիկ, ինդոնեզիացի, աֆրիկացի ուսանողները սովորում են Գյումրու «Պրոգրես» համալսարանում, իսկ ուսումնական պրակտիկան անցնում են «Գյումրի» բժշկական կենտրոնում:

Համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանը «Արմենպրես»-ի  հետ զրույցում նշեց, որ  բուժական գործ և ստոմատոլոգիա մասնագիտությունների գծով ստացած արտոնագրի հիմքում բուհի նյութատեխնիկական բազան է, հրավիրված մասնագետներն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան ուսումնական պլանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ