Ըմբշամարտի Մ23 ԵԱ-ում Հայկ Պապիկյանը դարձավ արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

նկար

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Պապիկյանը դարձավ արծաթե մեդալակիր, գրում է armsport.am-ը:

Ըստ աղբյուրի՝ հայ մարզիկը, որը կիսաեզրափակչում 9։0 հաշվով առավելության էր հասել Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաևի նկատմամբ, եզրափակչում պարտվել է Ադրբեջանի ներկայացուցիչ Խանիևին։

Նարեկ Գրիգորյանը պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում։

--00—ԼՄ