Կոտայքում բախվել են Opel-ը և ԱԱԾ աշխատակցի Mercedes-ը․ վերջինս եղել է խմածության ամենաբարձր աստիճանի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

1

Մարտի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:30-ի սահմանում Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Մերուժան Ղազարյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ 29-ամյա Սևակհամիկ Դերնղիշյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Ս․ Դերնղիշյանը և ուղևորները՝ Արարտի մարզի բնակիչ 33-ամյա Տարոն Օհանյան, Երևանի բնակիչ 28-ամյա Սոֆյա Մելքոնյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Աղբյուրը հայտնում է, որ ՀՀ ԱԱԾ-ում աշխատող Mercedes-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ նա եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։

--00—ԼՄ