ՌԴ-ն մեր վատ, անպարտաճանաչ, բայց միակ դաշնակիցն է, չպետք է հակառուսականության մեջ մտնենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
 

ՌԴ-ն մեր վատ, անպարտաճանաչ, բայց միակ դաշնակիցն է, չպետք է հակառուսականության մեջ մտնենք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։

Խաչատրյանի համոզմամբ, հենց իշխանությունն է պատերազմում պարտության ամենամեծ պատճառը, Փաշինյանն է տանուլ տվել և հիմա փորձում է մեղքը բարդել բանակի 5-րդ շարասյան վրա։ Ըստ նրա` Փաշինյանը մեծ հաշվով փորձում է քայքայել այդ ինստիտուտը, չի ներում անցած տարվա գեներալների հայտարարությունը և փորձում է իր համար լոյալ բանակ ստանալ։

--00—ԶՀ