Հրդեհ Վանաձորի փրփրապլաստի արտադրամասում. hայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2» աստիճան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

fabedd2f-3221-4ec1-a242-3e623f71921a.jpg

Մարտի 18-ին` ժամը 15։46-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2» աստիճան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։

--00—ԶՀ