Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում․ իրավիճակը ՀՀ ճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

255522 (1).jpg

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում։

Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի տարածաշրջաններում՝ անձրև։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

--00—ԶՀ