Առաջնահերթություն է վտանգված տեսակների պահպանությունը, էկոլոգիական միջանցքների հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

330399163_517737273638595_6436602188387125754_n

Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ինթերնեյշնլ եվրոպական ծրագրային գրասենյակների տարածաշրջանային տնօրեն Աջայ Բարային և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) hայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՇՄՆ-ից։

Հանդիպմանը մասնակցել է նախարարի՝ ոլորտը համակարգող տեղակալ Արամ Մեյմարյանը։ 

Ողջունելով գործընկերներին՝ նախարարն անդրադարձել է Շրջակա միջավայրի նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) միջև առկա երկարամյա և արդյունավետ համագործակցությանը։

WWF Հայաստանի համար առաջնահերթություն է վտանգված տեսակների պահպանությունը, ինչպիսին է օրինակ կովկասյան ընձառյուծը: Մեկ այլ կարևոր առաջնահերթություն է պահպանվող տարածքների համակարգի զարգացումն ու հզորացումը:

WWF-ը շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներին։ Անձնակազմի համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ, նյութատեխնիկապես զինում՝ պահպանության, հետազոտության, մոնիթորինգի, իրազեկության բարձրացման և էկոտուրիզմի զարգացման նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությամբ իրականացվող ծրագրերին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ տեսակետներին։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրին», որը նախաձեռնվել է Շրջակա միջավայրի նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի կոմից 2013 թվականին։ Ծրագրի իրականացմանն իր գործուն մասնակցությունն է ունեցել նաև Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։

Նախարարի տեղակալը խոսել է բնություն բաց թողնված առանձնայկներից, որոնք վերջին շրջանում հայտնվել են հանրության ուշադրության կենտրոնում։

Քննարկվել է էկոլոգիական միջանցքների հարցը։ Հինգ տարիների ընթացքում աշխատանքներ են իրականացվել 3 մարզի՝ Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի 30 գյուղական բնակավայրերում՝ կենտրոնացնելով տեղի բնակչության ուշադրությունը բնապահպանական խնդիրների նկատմամբ։

Գործընկերներին է ներկայացվել բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող օրենսդրական բարեփոխումները, որոնք վերաբերում են նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանը համայնքների ներգրավմանը։

Հանդիպման ավարտին նախարարը կրկին անդրադարձել է կենսաբազմազանության պահպանության և վերականգնման ոլորտում  հիմնադրամի հետ համագործակցությանը՝ դրանք որակելով արդյունավետ և կայացած։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել և խորացնել համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ։

--00—ՅՄ