Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար որևէ խոչընդոտ չկա. Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

03092304c22ff8828f4baa93cb8ccb92aebbac

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար որևէ խոչընդոտ չկա։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող «Խաղաղությունն այսօր. մարտահրավերներ և հույսեր» թեմայով 10-րդ գլոբալ ֆորումի բացման արարողությանը։

«Այն, ինչ համաձայնեցվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև անցյալ տարվա հոկտեմբերին, մասնավորապես, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի առումով, փաստորեն ցույց է տալիս, որ խաղաղության հասնելու համար որևէ խոչընդոտ չկա»,-ասել է Ալիևը:

--00—ՅՄ