Էս խեղճ միջազգային հանրությունը չգիտի՝ ում հավատա, միջանցքը փա՞կ ա, թե՞ բաց․ Բաքուն աշխարհին խաբել ա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Ադրբեջանն ասում է, որ փրկության կարիք չկա, բոլոր հայերը կարող են ԼՂ-ում ապրել, բարգավաճել, զարգանալ և այլն։ Այս մասին Բեռլինում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշել է, որ հիմա Ադրբեջանը ապացուցում է այդ խոսքերը՝ շրջափակելով Լաչինի միջանցքը, սովի մատնելով, էլեկտրաէներգիան ու գազը կտրելով, իսկ մյուս կողմից միջազգային հանրությանն ասում է, որ Լաչինի միջանցքը փակ չէ․ «Սա շատ կարևոր նրբություն է։ Մենք հայտարարում ենք, որ Լաչինի միջանցքը փակ է, իսկ Ադրբեջանն ասում է փակ չէ։ Խեղճ միջազգային հանրությունը չգիտի ում հավատա»։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ