Մբապեն մասնակցել է Թուրքիա ուղարկվող հումանիտար բեռների հավաքագրմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Screenshot 2023-03-02 161957

Ֆրանսիական ՊՍԺ-ի առաջատար ֆուտբոլիստներից մեկը՝ Կիլիան Մբապեն, մասնակցել է Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժածների համար անհարժեշտ օգնության հավաքագրմանը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Այս առիթով, ֆուտբոլիստը նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո աշխարհի բոլոր կողմերից օգնություն է ուղարկվում Թուրքիա, անմասն չի մնում նաև ֆուտբոլային աշխարհը:

«Հնարավրություններիս սահմաններում ամեն ինչ անելու եմ Թուրքիայում գտնվող երեխաների համար, ամեն ինչ անելու ենք»,- հավելել է Մբապեն:

--00—ՅՄ