Բարձր ջերմաստիճանի պատճառով մեծանում է հրդեհների առաջացման վտանգը. ԱԻՊԾ-ն զգուշացնում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

331606663_742398577598176_5749254560770811147_n

Փետրվարի 28-ին  ժամը 14:18-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ  է ստացվել, որ մայրաքաղաքի Բարեպաշտ փողոցում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով  այրվում  է  չոր խոտատարածք: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԻՊԾ-ից։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և իրականացրել հրդեհաշիջման և կանխարգելիչ միջոցառումներ։

Պարզվել է, որ չոր խոտատարածքում բռնկված կրակը տարածվել և հասել է մոտակայքում գտնվող անասնագոմին կից ծածկոցին:

Հաշվի առնելով հրդեհի չափն ու սպասվող վտանգը, ժամը 14:38-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից ևս մեկ հաշվարկ ուղարկվել է դեպքի վայր:

Հրշեջ փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 15:00-ին, մարել`ժամը 15:43-ին:

Այրվել է մայրաքաղաքի բնակչին պատկանող, անասնագոմին կից 5X10 մ չափերի ծածկոցը  լրիվությամբ, 50X100 մ չոր  խոտատարածք և թփեր:

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

ԱԻ ծառայությունը զգուշացնում է, որ ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծանում է հրդեհների առաջացման վտանգը։ Ուստի անհրաժեշտ է  խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։

--00—ՅՄ