Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են Lexus-ն ու Opel-ը․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Capture

Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Մ1 ավտոճանապարհի 72 կմ հատվածում բախվել են Lexus և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է, 2 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Արագածոտնի գումարտակի պարեկները։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ