Շղթայական վթար Մյասնիկյան պողոտայում․ բախվել է 7 ավտոմեքենա, խցանումը հասնում է մինչև Աբովյան պուրակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Screenshot 2023-02-24 170429

Այսօր՝ փետրվարի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել է 7 տրանսպորտային միջոց: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով Պարեկային ծառայության երևանի գնդի 3-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդների, ինչպես նաև դեպքի վայրից հեռացած 2 մեքենաների վարորդների ինքնությունը, ովքեր վթարից հետո չսպասելով պարեկներին, հեռացել են։

Վթարի պատճառով երթևեկութունը դարձել է դադաղընթաց, և խցանումը հասնում է մինչև Աբովյան պուրակ։

--00—ՅՄ