Պետքարտուղարությունը պետք է ապահովի, որ Ալիևը հետևի Հաագայի դատարանի որոշմանը․ Ֆրենկ Փելոն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

enlarge

ԱՄՆ Պետքարտուղարությունը պետք է ապահովի, որ Ալիևը հետևի Արդարադատության միջագային դատարանի որոշմանը և թույլ տա մարդկանց ու ապրանքների ազատ հոսքը դեպի Արցախ։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փելոնը։

«Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը հաստատում է՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը միջազգային իրավունքի դեմ է և պետք է անհապաղ վերացվի։ Պետքարտուղարությունն ու մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որպեսզի Ալիևը հետևի որոշմանը և թույլ տա մարդկանց ու ապրանքների ազատ հոսքը Արցախից և դեպի Արցախ»,-գրել է կոնգրեսականը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հաագայի միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին իր ստանձնած պարտականություններով ապահովելու տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։

Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը ՀՀ դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։

--00—ՅՄ