Բավարարվել է «Սուրմալու»-ի տնօրենին կալանավորելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

քկ

«Սուրմալու»-ի ողբերգական պայթյունից մոտ 7 ամիս անց դատարանը բավարարել է առևտրի կենտրոնի տնօրենին կալանավորելու միջնորդությունը։ Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնում են դատախազությունից:

Հիշեցնենք՝ 2022-ի օգոստոսի 14-ին «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունից 16 մարդ էր մահացել: Պայթյունի հետևանքով 60-ից ավելի քաղաքացիներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: Քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ՝ առևտրի կենտրոնի վարձակալներն ու փոխտնօրենը:

--00—ԼՄ