Շնորհակալ եմ բոլորին, որ ներդրում ունեցան արցախահայության արդարացի պահանջը տեղ հասցնելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

ռվ

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը անդրադարձել է ՄԱԿ-ի արդարադատության դատարանի՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցի որոշմանը։ 

Հիշեցնենք, ըստ որոշման՝ Ադրբեջանը պարտավորվեց կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետությանն ու Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքով բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան և ազատ տեղաշարժն ապահովելու համար։

«Ինչպես հաճախ նշել եմ իմ հանրային ելույթներում՝ իրավունքը մեր կողմից է, և մենք կարող ենք տարբեր մեխանիզմների օգնությամբ ցույց տալ, որ մեր պահանջներն արդարացի են, և միջազգային իրավական գործիքակազմը կարևոր է այդ ճանապարհին։ 
Իմ երախտագիտությունն եմ հայտնում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչին, ամբողջ թիմին, այն բոլոր մարդկանց, որոնք հսկայական աշխատանք են կատարել արցախահայության արդարացի պահանջը փաստարկված տեղ հասցնելու ուղղությամբ»,- նշել է պետնախարարը։ 

--00—ՍՊ