Հրապարակվել է ՄԻՊ-ի գործունեությունն՝ ըստ ոլորտների

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

11760 (1)

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը (2022-2023թթ.) հունվարի 24-ին հրապարակել է Պաշտպանի գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդումը: Այն ներկայացնելու համար պատրաստվել են ամփոփ գրառումներ, որոնք ներկայացնելու են ՄԻՊ-ի գործունեությունը՝ ըստ ոլորտների։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Պաշտպանի գործունեության հրապարակայնությունը․

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել հաստատության գործունեության հրապարակայնությանը։ Աշխատանքի այս սկզբունքն ապահովել է մի շարք առավելություններ՝

Պաշտպանի հաստատության հանրային տեսանելիության, հետևաբար նաև առավել մեծ թվով անձանց դիմելության հարցը,

Պաշտպանի կողմից բարձրացվող խնդրահարույց հարցերի նկատմամբ հանրության առավել լայն շրջանակների ուշադրությունը գրավելու և դրանց լուծման հանրային պահանջ ձևավորելու հարցը,

Պաշտպանի մանդատի ներքո մարդու իրավունքների պաշտպանության զգայուն հարցերի վերաբերյալ իրազեկումն ու իրավունքահեն քաղաքականություններին հանրային աջակցության ապահովման հարցը։

Պաշտպանի հաստատությունը մշտապես բաց է եղել ԶԼՄ-ների հարցերին հնարավորինս օպերատիվ արձագանքելու և անկախ ու պրոֆեսիոնալ մեդիայի հետ համագործակցության հնարավորությունների համար։ Կարևոր ուղղություն է եղել օտարերկրյա և օտարալեզու մամուլի միջոցների հետ աշխատանքը։

Պաշտպանը կարևորել ու խրախուսել է նաև նեղ մասնագիտական հարցերի վերաբերյալ իր աշխատակազմի ներկայացուցիչների ակտիվ շփումները մամուլի միջոցների հետ։

Պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչները ավելի քան 110 հարցազրույցի ու հանրային քննարկման են մասնակցել՝ ապահովելով հաստատության գործունեության թափանցիկությունն ու արձագանքնելով ԶԼՄ-ին  հետաքրքրող հանրային հրատապ հարցերին։

Պաշտպանն ակտիվորեն օգտագործել է յուրաքանչյուր հնարավորություն գործող ու նաև ապագա լրագրողների հետ հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպելու և հաստատության մանդատը վերջիններիս ներկայացնելու համար։ Հանրության հետ տեղեկության սպառողների համար հարմարավետ ձևաչափերով տեղեկատվություն է ապահովվել Պաշտպանի ֆեյսբուքյան, Թվիթերյան, Ինստագրամյան հաշիվների, ինչպես նաև Պաշտպանի պաշտոնական կայքի միջոցով։

Պաշտպանը հատուկ կարծիք է տրամադրել ՀՀ Աժ պատգամավորների կողմից նախաձեռնված «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ, որով ի սկզբանե խնդրահարույց կարգավորումներ էին նախատեսվել իրավասու պետական մարմինների կողմից լրագրողների հավատարմագրման դադարեցման ընթացակարգերում։

Արձագանքել է լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտող դեպքերին։ Պաշտպանը կարևորել է մասնակցությունը լրագրողների համար նախատեսված թեմատիկ վերապատրաստումներին, սեմինարներին, հանդիպումներին, մրցանակաբաշխություններին։

Այս ոլորտում Պաշտպանի իրականացրած գործողություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ` այստեղ (էջ 24)։

--00—ՅՄ