ԵԽ-ն վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

նկար

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է ԵԽ ծրագրերի համակարգման հարցերով տնօրեն Կլաուս Նոյկիրխի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կողմերը քննարկել են ՀՀ-ԵԽ 2019-2022 թթ. «Գործողությունների ծրագիրը» որով սահմանվել էին մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ուղղությունները: Արա Մկրտչյանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը:

ԵԽ գործընկերները, մատնանշելով այս ուղղությամբ նախկին ձեռքբերումները, վերահաստատել են իրենց անվերապահ աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում ավելի մեծ առաջընթաց գրանցելու գործում: Կողմերը կարևորել են ԵԽ-ի հետագա աջակցությունը պրոբացիայի ինստիտուտի զարգացման, մասնավորապես՝ օրենսդրության բարելավման, նոր այլընտրանքային խափանման միջոցների և պատժատեսակի արդյունավետ կիրառման ուղղությամբ:

--00—ԼՄ