ԵՄ-ն կրկին կոչ է արել Բաքվին ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

ք

Եվրոպական միությունը կոչ է անում Ադրբեջանին ձեռնարկել միջոցներ, որոնք գտնվում են իր իրավասության ներքո՝ ապահովելու Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, որոնք բխում են 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորություններին: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական հանձնակատար Ժոզեպ Բորելը, փոխանցում է Եվրոպական խորհրդարանի կայքը։

«2022 թվականի դեկտեմբերի սկզբից ԵՄ-ն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և շրջակայքում տեղի ունեցող զարգացումներին և դրանց հումանիտար հետևանքներին։ ԵՄ-ն շարունակում է լրջորեն մտահոգված լինել տեղաշարժի ազատության և կենսական նշանակություն ունեցող ապրանքների մատակարարման շարունակական սահմանափակումներով, որոնք առաջանում են տեղի բնակչության համար», - հավելել է եվրահանձնակատարը։

--00—ԱՊ