ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Ռուսաստանից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

f63e9eb56a52a5_63e9eb56a52f4

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին շտապ հեռանալ այդ երկրից՝ զորահավաքի վտանգի պատճառով։

Ամերիկյան դիվանագիտական ​​առաքելությունը ենթադրում է, որ Ռուսաստանի իշխանությունները կարող են չընդունել Ռուսաստանում գտնվող ամերիկացիների երկքաղաքացիությունը, նրանց զրկել ԱՄՆ հյուպատոսական օգնությունից, ինչպես նաև զորահավաքի ենթարկել և թույլ չտալ նրանց հեռանալ Ռուսաստանից։

Բացի այդ, ամերիկյան դիվանագիտական ​​առաքելությունը համերկրացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Ռուսաստան մեկնելուց՝ Ուկրաինայի հակամարտության «անկանխատեսելի հետևանքների» պատճառով։ Նշվում է նաև, որ «Ռուսաստանում ԱՄՆ քաղաքացիներին սովորական կամ շտապ ծառայություններ մատուցելու ամերիկյան կառավարության հնարավորությունները խիստ սահմանափակ են»:

--00—ՅՄ