ՆԱՏՕ-ի փոխքարտուղարն Ադրբեջանի ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
 

նատօ

Կայացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեի և հյուսիսատլատնյան դաշինքում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեի հանդիպումը։ Այդ մասին տեղեկանում ենք վերջինիս թվիթերյան գրառումից։ 

Հուսեյնզադեն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։  Բացի երկկողմ նշանակության հարցերից, անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։