Հրդեհ՝ Մարալիկի կարի արտադրամասի բամբակի պահեստում․ այրվել է բունկերում կուտակած 3տ բամբակից մոտ 3խմ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

photo_2023-02-09_17-27-58

Փետրվարի 9-ին, ժամը 05։42-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի կարի արտադրամասի բամբակի պահեստում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

 վցֆցվցվցվ

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գագարինի փողոցում գտնվող «ԱՐԹԻԿԻ ՓՀԿ» ՍՊԸ-ին պատկանող բամբակամանվածքային ֆաբիրկայի նախապատրաստական արտադրամասում (մոտ 900 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։15-ին, մարվել՝ 15։43-ին։ Նախապատրաստական արտադրամասում այրվել են ֆիլտրի վահանակը, կուտակած հումք (մոտ 20 տ), գործվածքի թափոններ (մոտ 5 տ) և բունկերում կուտակած 3 տ բամբակից մոտ 3 խմ։

--00—ՅՄ