Ֆինանսների նախարարն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

l-JUalgiNx1R

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի հետ: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։

Նախարար Հովհանիսյանը նշել է, որ Հայաստանը մի շարք երկրների ֆինանսների նախարարությունների հետ երկկողմ ձևաչափով փորձի փոխանակման համագործակցության ծրագրեր ունի և ընդգծել, որ բավականին օգտակար կլինի նման համագործակցության հնարավորության դիտարկումը նաև ճապոնական կողմի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության հետագա ուղղություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

--00—ՅՄ