Սեյրան Օհանյանը զրկվեց անձեռնմխելիությունից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

 

ՀՀ Ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին զրկեց անձեռնմխելիությունից։

Քվեարկությանը մասնակցեց միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սեյրան Օհանյանի դեմ հանրային քրեական հետապնդում հարուցելու 2 միջնորդություն ներկայացրեց։ Առաջինը քննարկվեց զորամասի տարածքների օտարման միջնորդագիրը։ Երկրորդ միջնորդագիրը գաղտնի էր և քննարկվեց փակ նիստում։ Երրորդ միջնորդագիրը, որը վերաբերում է խոշոր չարաշահումներին, ներկայացվեց այսօր։

Առաջին միջնորդության քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցեցին 68–ը, 2-րդին (գաղտնի միջնորդություն) և 3-րդին` 66, քանի որ ՔՊ պատգամավորներից 2-ը չունեն գաղտնիության թույլտվություն։

Բոլորը միաձայն կողմ քվեարկեցին։

 

--00—ՅՄ