Շատ կարևոր է Վրաստանի դերը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կամուրջ. Տոյվո Կլաար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

99-472

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը խոսել ենք վերջինիս անձնական մասնակցության և փոխգործակցության մասին Հայաստանի նախագահի և վարչապետի հետ, ինչպես նաև նրա ցանկության մասին՝ միջնորդ լինելու Ադրբեջանի և Հայաստանի միջև մերձեցման հարցում: Այս մասին Moambe-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, գրում է 1tv.ge-ն:

Նա հույս է հայտնել, որ ապագայում Եվրամիության և Հարավային Կովկասի երեք երկրների միջև համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կսերտանա։

«Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը, շատ կարևոր է Վրաստանի դերը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կամուրջ։ Վարչապետը և ես քննարկել ենք այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը, և հուսով եմ, որ  ապագայում այս ուղղությամբ ԵՄ-ի և Վրաստանի, ԵՄ-ի և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև համագործակցությունը էլ ավելի սերտ կլինի»,- ասել է Տոյվո Կլաարը։

--00—ՅՄ