ՄԱԿ-ի խաղաղապահներին ԼՂ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

ՔԿ

ՄԱԿ-ի խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի, քանի որ ռուսական խաղաղապահ զորակազմը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման խնդիրներն արդյունավետորեն է լուծում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Անգա, եթե միջազգային մարդասիրական աջակցության հաստատման ուղղությամբ առաջընթացը բացակայում է, ԼՂ միջազգային խաղաղապահ զորակազմ ուղարկելու գաղափարի գործնական իրականացումը, ինչը կպահանջի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվություն, հազիվ թե իրատեսական լինի»,-ասել է Իլյիչևը՝ ընդգծելով, որ միջազգային և արտասահմանյան կազմակերպություններից մինչ օրս Ղարաբաղում աշխատում է միայն Կարմիր խաչը, իսկ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններն այդպես էլ ադրբեջանցիների և հայերի թույլտվությունը չեն ստացել՝ այնտեղ մուտք գործելու և կարիքների գնահատման առաջնային առաքելություն իրականացնելու:

--00—ԼՄ