Թուրքիան մեր հարևան երկիրն է․մեր ունեցած խնդիրները չկառավարենք՝ կառավարելու են այլոք․ Հակոբ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News     
 

hakob-arshakyan

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Որոշ քաղաքական ուժեր փորձ են անում ազդել հասարակության հույզերի վրա` օգտագործելով Թուրքիայում փլատակների տակ մնացած մարդկանց տրամադրած մեր օգնության հանգամանքը։

Մի կողմ թողնելով հարցի մարդասիրական կողմը, որն ինքնին հիմնավորում է կառավարության որոշումը, կարևոր եմ համարում նաև նշել, որ աշխարհում բազմաթիվ հակամարտությունների, կոնֆլիկտների և պատերազմերի դեպքում կողմերը փորձում են գտնել երկխոսության եզրեր, կառավարել կոնֆլիկտները»։ 

Արշակյանը նշում է․ «Թուրքիան մեր հարևան երկիրն է, եթե մեր ունեցած խնդիրները չկառավարենք` կառավարելու են այլոք` ելնելով իրե՜նց շահերից։ Այդ խնդիրների կառավարման համար անհրաժեշտ է նաև երկու երկրների ժողովուրդների փոխադարձ վերաբերմունքի փոփոխություն»։ 

Նրա խոսքով՝ Մարդասիրական այս քայլը շատ կարևոր է ոչ միայն թուրքական հասարակության, այլ նաև միջազգային հանրության վերաբերմունքի առումով, սա առաջնորդություն է դեպի արժանապատիվ խոսակցություն երկու երկրների միջև, որտեղ Հայաստանը հանդես է գալիս իր պետական շահերի դիրքից։

--00—ՍՊ