Լատվիայում հրդեհվել է ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի համար դրոն արտադրող գործարանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News            

latvia

Լատվիայում հրդեհվել է ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի համար դրոն արտադրող գործարանը։ Հաղորդում է RTVI-ը։

Հրդեհ է բռնկվել Edge Autonomy ԱԹՍ-ներ արտադրող ձեռնարկությունում։ Դեպքի վայրում աշխատում է 50 հրշեջ, հերթապահում են նաև շտապ օգնության մեքենաները։

--00—ՍՊ