ՄԱԿ-ը 25 միլիոն դոլար է հատկացրել Սիրիային և Թուրքիային օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News      

 

mak

Թուրքիայում և Սիրիայում խոշորածավալ երկրաշարժերից հետո ՄԱԿ-ը 25 միլիոն դոլար է հատկացրել Սիրիային և Թուրքիային մարդասիրական օգնության համար։ Հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ միջազգային հանրությանը կոչ էր արել օգնություն ցուցաբերել տարերային աղետից տուժած երկրներին։

--00—ՍՊ