Ինձ էլ, Սեյրան Օհանյանին էլ կդատեն, եթե կարիքը լինի, Փաշինյանի համակարգը մեր պետության դեմ է

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

 Ինձ էլ, Սեյրան Օհանյանին էլ կդատեն, եթե կարիքը լինի, Փաշինյանի համակարգը մեր պետության դեմ է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը։Ղուկասյանի համոզմամբ, անհրաժեշտ է ժողովրդին առաջարկել դուրս գալ պայքարի վասալական համակարգի, այդ թվում նաև Փաշինյանի դեմ։ 

Ղուկասյանը նաև պատրաստվում է Սահմանադրության իր տարբերակը շրջանառության մեջ դնել, որտեղ ամրագրված են լինելու անհերքելի ճշմարտություննեչ, որոնք որևէ իշխանության օրոք սակարկման չեն կարող ենթարկվել։ Ըստ նրա՝ այդ ճշմարտություններն են՝ Ցեղասպանության ճանաչումը, արցախահայերի ինքնորոշման իրավունքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ