Ադրբեջանը լկտիանում է, գիտի, որ իր էներգետիկ ռեսուրսները կարևոր են միջազգային կառույցների համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Միջազգային կառույցներն արձանագրում են, որ Արցախում ծայրահեղ վիճակ է ստեղծվել, անում են ամեն ինչ, որ աղետը վերանա, բայց Ադրբեջանը լավ գիտի, որ իր նկատմամբ սանկցիաներ չեն կիրառի, քանի որ իր էներգետիկ ռեսուրսները կարևոր են միջազգային կառույցների համար, դրա համար էլ լկտիանում է: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Հայաստանի Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը:

«Լաչինի միջանցքի բացումը միայն դիվանագիտական ճանապարհով հնարավոր չէ լուծել, պետք է Ադրբեջանի համար խնդիրներ ստեղծել, բայց Հայաստանն Արցախի հանդեպ իրեն պահում է այնպես, կարծես թե խոսքը ոչ թե իր քաղաքացիների մասին է, այլ Արգենտինայի կամ Չիլիի»,- ավելացրեց Մինասյանը:

Նրա կարծիքով, Արցախում իրավիճակը չի կարող երկար շարունակվել, քանի որ ժողովուրդը զրկված է ամենատարրական պայմաններից, կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ ժողովուրդն այլևս չկարողանա դիմանալ. «Իշխանությունն ամենալկտի ձևով է խոսում Արցախի մասին, 120 հազար քաղաքացի գտնվում է անասելի վիճակում, իշխանությունը պարտավոր է պատասխանել՝ այս խնդրի վերջը ի՞նչ է լինելու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ