ՊՆ վարչական համալիրում հավաք-խորհրդակցություն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

,

Փետրվարի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է  «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության առկա խնդիրները, դրանց պատճառահետևանքային կապերը և բարելավման ուղիները» թեմայով հավաք-խորհրդակցություն։

Հավաք-խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև ՀՀ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, քննարկվել են 2022 թվականին զինված ուժերում արձանագրված արտակարգ դեպք-պատահարների և իրավախախտումների վիճակագրությանը, զինվորական կարգապահության ամրապնդմանը, արատավոր բարքերի դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքներին, դպրոցներում նախնական զինվորական
պատրաստություն առարկայի դասավանդման նոր ծրագրերի և չափորոշիչների
կիրառմանն առնչվող, ինչպես նաև այլ թեմաներ։

--00--ԱՀ